Թրամփը ընտրություններում պարտության դեպքում կհայտարարի 2024-ին առաջադրվելու որոշման մասին

Աշխարհ 13.11.2020   16:10   34

The New York Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջո Բայդենի հաղթանակի դեպքում կարող է հայտարարել 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին:

Թրամփի որոշ խորհրդականներ նշում էին, որ հանրապետականը կարող է խոստովանել ընտրություններում կրած պարտությունը մինչեւ այս շաբաթվա վերջ: Սակայն նրա որոշումը կարող է որոշ չափով հետաձգվել Ջորջիայում վերահաշվարկի ֆոնին, որը, ինչպես սպասվում է, կտևի մինչեւ նոյեմբերի 20-ը:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Թրամփը քայլեր է մշակում` նպատակ ունենալով ուզուրպացնել Միացյալ Նահանգների Հանրապետական ​​կուսակցության ազգային կոմիտեն և հող ստեղծել 2024 թվականին կրկին երկրի նախագահ դառնալու փորձի համար:

2024 թ-ին Թրամփը կլինի 78 տարեկան:


 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb