Թրամփը խոստացել է ստեղծել աշխարհում ամենահզոր միջուկային զենքը

Աշխարհ 12.02.2020   12:15   331

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նահանգապետների առջև ունեցած ելույթում, հայտարարել է, թե Վաշինգտոնը կստեղծի աշխարհի ամենահզոր միջուկային զենքը: Այս մասին հայտնել է PBS հեռուստաալիքը: 

«Քանի դեռ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը միջուկային զենքը վերահսկելու պայմանագրեր չունեն, Միացյալ Նահանգներն այլընտրանք չունի, քան ստեղծել հզոր միջուկային զինանոց: Մեզ համար միակ ճանապարհը աշխարհում ամենահզոր միջուկային զենք ստեղծելն է», - ասել է Թրամփը:

Նախագահի խոսքով, ռուսական և չինական կողմերը պատրաստ են բանակցությունների, սակայն, քանի դեռ այս հարցում հստակ պայմանավորվածություն չկա, միջուկային տերությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում զենքի վրա:



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon