Թրամփը խոստացել է պատվաստումն սկսել հոկտեմբերին

17.09.2020   15:00   30

ԱՄՆ-ը կարող Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի տարածումն սկսել հոկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք պատրաստ ենք պատվաստանյութը տարածել շատ անվտանգ եւ արդյունավետ ձեւով: Մենք կարող ենք սկսել հոկտեմբերին ինչ-որ ժամանակ… կարծում եմ, հոկտեմբերի կեսերից սկսած, կարող Է փոքր-ինչ ավելի ուշ»,-ասել Է Թրամփը մամուլի ասուլիսում:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը նաև պատրաստ Է պատվաստանյութի մինչև 100 մլն չափաբաժին տարածել մինչև 2020 թվականի վերջը։



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb