Թրամփը «խիստ վաղ» Է համարել Զարիֆի հետ հանդիպելը

Աշխարհ 26.08.2019   20:08   171
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել Մեծ յոթնյակի (G7) Բիարիցի գագաթնաժողովին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի ժամանմանը, բայց չի ցանկացել հանդիպել նրա հետ:

Այդ մասին ԱՄՆ առաջնորդը հայտնել Է այսօր գագաթնաժողովի շրջանակում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպումից առաջ:

Թրամփը նշել Է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարցրել Էր՝ Սպիտակ տան ղեկավարը «հավանություն տալիս Է արդյոք» Բիարից Զարիֆի ժամանելուն:

Թրամփը շեշտել է, որ ներկայում «խիստ վաղ» Է Զարիֆի հետ հանդիպման մասին խոսելը: Ինչպես արդեն հայտնել ենք, միջուկային հիմնախնդրի շուրջ Զարիֆի բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են G7-ի գագաթնաժողովի հանգուցային կետերից մեկը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon