Թրամփը շարունակում է պնդել, թե հաղթել Է նախագահական ընտրություններում

Աշխարհ 16.11.2020   15:00   40

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ հաղթել Է նախագահական ընտրություններում, Twitter-ը նրա հաղորդագրությունը նշել Է, որպես «պաշտոնական աղբյուրներին» հակասող, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել Էր, որ նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Ջայդենը «հաղթել Է, որովհետեւ ընտրությունները կեղծվել են»: Ավելի ուշ նա ասել Է, որ չի ընդունում իր պարտություններն ընտրություններում: Բայդենը, նրա պնդմամբ, հաղթել Է միայն «խաբեբա ԶԼՄ-ների» աչքին: «Ես հաղթել եմ ընտրություններում»,-գրել Է նախագահը Twitter-ում:

Նրա թվիթն ստացել հետեւյալ նշումը՝ «պաշտոնական աղբյուրներում հաղորդվում Է այդ ընտրությունների ուրիշ արդյունքների մասին»: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին:

Առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները հայտարարել են Դեմոկրատական կուսակցությունից Ջո Բայդենի հաղթանակը: Համաշխարհային բազմաթիվ ղեկավարներ նրան շնորհավորել են հաղթանակի առթիվ: Դրա հետ մեկտեղ Թրամփն ասել Է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտվելուց: նա մտադիր Է սեփական հաղթանակը պահանջել դատարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին


 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb