Թրամփը պլանավորում Է հանրահավաքներ անցկացնե. Axios

Աշխարհ 09.11.2020   14:00   23

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում Է մի քանի հանրահավաք անցկացնել՝ փորձելով երկարացնել ձայների վերահաշվարկը մի շարք նահանգներում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Axios պորտալը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարի խորհրդականներին: Հրատարակության տվյալներով՝ Թրամփի շտաբը պատրաստ Է հայտարարել թիմ ստեղծելու մասին՝ Ջորջիայի, Արիզոնայի եւ Փենսիլվանիայի նահանգներում ձայները վերահաշվելու համար:

Թրամփը պլանավորում հանրահավաքներում տեղեկություններ ներկայացնել այն ընտրողների մահվան վերաբերյալ, որոնք իբր քվեարկել են, բայց իրականում մինչեւ քվեարկության պահն արդեն մահացել Էին: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրում «մեռած հոգիների» քվեարկության մի քանի դեպք Է եղել:

Ընդհանուր առմամբ շտաբն զբաղվում Է փաստաբաններ գտնելով եւ աշխատակիցներ վարձելով, որոնք տեղեկություն կտարածեն, մամուլի համար հաղորդագրություններ կստեղծեն Թրամփի գործողությունների եւ դատական մարտերի շրջանակներում հայցերի մասին: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, նախագահական ընտրություններում հաղթանակ Է տարել Ջո Բայդենը, նա արդեն իրեն հաղթող Է հռչակել:

Հանրապետական նաախագահ Դոնալդ Թրամփն առայժմ չի ընդունել իր պարտաությունը, նրա փաստաբանները հայցեր են ներկայանում տարբեր նահանգների դատարաններ՝ պահանջելով կասեցնել ձայների հաշվումը եւ հետաքննել ենթադրվող խախտումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb