Թրամփը պետք է պատասխանատվություն կրի հունվարյան անկարգությունների համար․ Ցուկերբերգ
Ֆեյսբուք ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, հինգշաբթի, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի կոմիտեում սոցիալական լրատվամիջոցներում ապատեղեկատվության տարածմանը նվիրված լսումների ժամանակ, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետք է պատասխանատվություն կրի հունվարին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների համար։
Նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումը գրավելուց հետո, երկրի բազմաթիվ պետական գործիչներ նրան մեղադրեցին բռնություն հրահրելու մեջ և կոչ արեցին հրաժարական տալ: Իմպիչմենթի հնարավորությունը դիտարկվեց, չնայած այն հանգամանքին, որ շուտով Թրամփը, այնուամենայնիվ, լքելու էր նախագահի պաշտոնը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր