Թրամփը պատրաստակամություն է հայտնել միանալ Ուկրաինայի հարցով բանակցություններին

Աշխարհ 10.09.2019   21:00   147
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել միանալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ընթացող բանակցություններին, որոնց նպատակն է վերջ տալ հակամարտությանը Ուկրաինայի արևելքում:

«Կարծում եմ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը շատ մեծ ու դրական քայլ է: Եթե նրանք ցանկանան, որ ես միանամ այդ ձևաչափին, ես կմիանամ», - ասել է Թրամփը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:

Այդ ձևաչափով նախորդ բանակցությունները տեղի են ունեցել 2016 թվականին:

Ուկրաինան, Գերմանիան ու Ֆրանսիան կոչ են արել Կրեմլին վերսկսել բանակցությունները այդ ձևաչափով: Ռուսաստանը արձագանքել է, թե բանակցություններից առաջ հարկավոր են իրավիճակի կայունացման կոնկրետ քայլեր:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ուկրաինա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon