Թրամփը ներում չի շնորհել Ասանժին և Սնոուդենին

Աշխարհ 20.01.2021   14:29   47

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ներում չի շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին և Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին։

Նրանց անունները չկան նախագահի ներմանն արժանացածների ցուցակում, որը տարածել է Սպիտակ տունը։

Ցուցակում, չնայած շատ լրատվամիջոցների տեղեկատվությանը, տեղ չեն գտել նաև ո՛չ Թրամփի, ո՛չ նրա ընտանիքի անդամների և ո՛չ էլ նրա փաստաբան Ռուդի Ջուլիանիի անունները։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը փոխանցել էր, որ Թրամփը ընդարձակ ցուցակ է կազմել, որում ընդգրկված մարդկանց նա ներում է շնորհելու մինչ պաշտոնից հեռանալը, և հավանաբար, այդ ցուցակում ընդգրկել է նաև իրեն, իր ընտանիքի անդամներին, ազգականներին, ընկերներին ու երկու հանրահայտ ռեփ կատարողների։

Reuters գործակալության տվյալներով՝ իրավաբանները Թրամփին համոզել են դա չանել, հակառակ դեպքում նա, իբր, իրեն վատ դրության մեջ կդներ հնարավոր իմպիչմենտի դեպքում։ Սպիտակ տան իրավախորհրդատու Փեթ Չիպոլոնեի կարծիքով՝ դա կարող էր գնահատվել որպես անուղղակիորեն մեղքի ընդունում։


 Պիտակներ
         Ջուլիան Ասանժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb