Թրամփը մտադիր է Պուտինին հրավիրել G7 գագաթնաժողովին

Աշխարհ 11.08.2020   13:16   83

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անպայման հրավիրելու է G7-ի հանդիպմանը։

Նշվում է, որ հանդիպումը ամերիկյան առաջնորդը ցանկանում է անցկացնել նոյեմբերի նախագահական ընտրություններից հետո։

«Մենք մի շարք առաջնորդների ենք հրավիրել հանդիպմանը: Ես, անշուշտ, Պուտինին կհրավիրեմ հանդիպմանը: Մենք կհրավիրենք այն ղեկավարներին, որոնք G7-ի անդամ չեն, ոմանք արդեն ընդունել են հրավերները»,- լրագրողներին ասել է Թրամփը:

Ըստ ԱՄՆ ղեկավարի՝ հանդիպումը պետք է անցկացվի ընտրություններից հետո, քանի որ այդ ժամանակ մթնոլորտն ավելի խաղաղ կլինի։

 



 Պիտակներ
         Թրամփ-Պուտին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb