Թրամփը մտադիր է չեղարկել ԱՄն Սենատի` Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումը

Աշխարհ 24.12.2019   13:10   183
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի` Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումը կասեցնելու համար, 7 էջից կազմված զեկույց է պատրաստել: 

Թրամփը զեկույցում նշել է, որ եթե ընդունվի պատժամիջոցներ սահմանելու որոշումը, ապա Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գնալով ավելի են բարելավվելու:

Նշվում է, որ Թրամփը «ընդդիմացել է» նաև թուրքական «Halkbank»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրինագծին:

Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները վերջ կդնեն ԱՄՆ-Թուրքիա զինտեխնիկայի առևտրին և Թուրքիային կդասեն ԱՄՆ-ի համար թշնամի երկրների շարքում:

Թեմայի շուրջ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակը ասել է, որ ԱՄՆ-ն  ցանկանում է ուժեղ պահել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 17-ին հաստատել է պաշտպանության գերատեսչության բյուջեն, որով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում: Օրինագիծը, որով 2020թ պաշտպանության բյուջեն կազմել է 738 մլրդ դոլար, նախատեսում է արգելել F-35 ամերիկյան ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, ինչպես նաև սահմանել պատժամիջոցներ CAATSA օրենքի շրջանակներում։ (CAATSA–Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․)։ 

Ըստ այդմ՝ օրինագծում նշվել է Թուրքիայի F-35 ինքնաթիռները արտադրական պրոցեսից հանելու անհրաժեշտության մասին:

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում նաև Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող «Թուրքական հոսք գազատարի հարցում:

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon