Թրամփը մինչեւ ընտրությունները մտադիր Է ամեն օր միջոցառումներ անցկացնել իր արշավի շրջանակում

Աշխարհ 12.10.2020   14:00   26

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է ընդհուպ մինչեւ ընտրություններն ամեն օր միջոցառումների մասնակցել իր նախընտրական արշավի շրջանակում: Հոկտեմբերի 11-ին այդ մասին հայտնել Է Axios նորությունների պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ հանրապետականի նախընտրական շտաբը գրաֆիկը կազմում Է՝ ելնելով պետության ղեկավարի այդ ցանկությունից, սակայն բոլորը չԷ, որ պաշտպանում են այդ գաղափարը: «Նա պատրաստվում Է սպանել իրեն»,- Axios-ին հայտարարել Է Թրամփի խորհրդականներից մեկը: Հասարակական կարծիքի հարցման՝ հոկտեմբերի 6-ին հրապարակված արդյունքների համաձայն, որը CNN հեռուստաընկերության պատվերով կատարել Է SSRS ծառայությունը, հարցման մասնակիցների 57 տոկոսը պատրաստ Է առաջիկա ընիտրություններում քվեարկելու ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենի օգտին:

Պետության գործող ղեկավարին իր ձանը կտար հարցվածների 41 տոկոսը: ABC հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի հարցման՝ հոկտեմբերի 11-ին հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ Բայդենը ժողովրդականությամբ Թրամփից առաջ Է 12 տոկոսային կետով:

Ինչպես կարծում Է Axios-ը, Սպիտակ տան ներկայիս ղեկավարը գտնում Է, որ հագեցած նախընտրական արշավն իրեն կօգնի կրճատելու այդ տարբերությունը: Պորտալի տվյալներով՝ նախագահի նախընտրական շտաբում նաեւ անհանգստացած են, որ նա կարող Է զրկվել տարեց ամերիկացիների պաշտպանությունից այն մասին իր հայտարարություններից հետո, թե կորոնավիրուսից պետք չԷ վախենալ:



 Պիտակներ
         Թրամփը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb