Թրամփը միջնորդել է Իլոն Մասկի համար

Աշխարհ 13.05.2020   17:41   256

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջնորդել է միլիարդատեր Իլոն Մասկի համար, ում ցանկացել են ձերբակալել և պահանջել է Կալիֆոռնիայի իշխանություններից թույլ տան նրան վերականգնել կորոնավիրուսային համավարակի պատճառով կասեցված Tesla գործարանի աշխատանքը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Մասկը Ֆրիմոնտում արդեն բացել է ձեռնարկություն, որտեղ հավաքվում են էլեկտրամոբիլներ՝ հակառակ պետական ​​իշխանությունների արգելքին: Միլիարդատերը խնդրել է, որ եթե ինչ-որ մեկին պատրաստվում են ձերբակալել, ապա՝ հսկողության տակ վերցնեն միայն իրեն: Այս մասին նա, ինչպես և ԱՄՆ նախագահը, գրել է իր Twitter-ում:

Ձեռնարկատերն իր գործողությունները հիմնավորել է նրանով, որ Կալիֆոռնիան արդեն իսկ թույլ է տվել այլ ավտոմեքենա արտադրողներին վերականգնել արտադրությունը, բայց թույլտվությունը ինչ-ինչ պատճառներով չի ազդել Tesla-ի վրա:

Ձեռնարկատիրական գործունեությունը Ֆրիմոնտում դադարեցվել է 2020թ. մարտին՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին: Ընկերությունում աշխատում է մոտ 10 հազար մարդ:



 Պիտակներ
         Իլոն Մասկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon