Թրամփը մեկնարկել է իշխանությունը Բայդենին հանձնելու գործընթացը

Աշխարհ 24.11.2020   15:16   55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կարգադրել է երկրի ընդհանուր ծառայությունների վարչությանը (GSA) «անել անհրաժեշտը» իշխանությունը Ջո Բայդենին փոխանցելու համար: Այս մասին Թրամփը գրել է Թվիթերի իր էջում:

«Մեր գործը լավ առաջընթաց է գրանցում, մենք շարունակելու ենք քրտնաջան պայքարել, վստահ եմ, որ կհաղթենք: Այնուամենայնիվ, մեր երկրի շահերից ելնելով, ես խորհուրդ եմ տալիս Էմիլիին և նրա թիմին անել այն, ինչ անհրաժեշտ է սկզբնական արձանագրությունների համար և ես իմ թիմին ասել եմ, որ նույնն անեն», – գրել է Թրամփը:


 Պիտակներ
         Թրամփ-Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb