Թրամփը մեկնաբանել է ձիարշավում Covfefe-ի հաղթանակը

Աշխարհ 05.11.2019   23:21   103
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով ձիարշավում Covfefe մականունով ձիու հաղթանակը, հայտարարել է, որ այդ խորհրդավոր բառը, որը նա 2 տարի առաջ գործածել էր իր Twitter-ում, կարող է խորը իմաստ ունենալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ գործընկեր PricewaterhouseCoopers-ն ու մեկնաբան Միթչ Ռոշելը միկրոբլոգում հայտնել էին, որ Covfefe-ն, որին անվանել են «Twitter-ում Թրամփի գործածած սխալ բառի պատվին», հաղթել է Կալիֆոռնիայում տեղի ունեցած Breeders' ձիարշավում:

Մեկնաբանելով Ռոշելի թվիթը՝ Թրամփը գրել է. «Հիանալի է: Սակայն որտեղի՞ց գիտեք, որ դա սխալ է եղել: Հնարավոր է, որ դա խորը իմաստ ունի»:

2017-ի մայիսին Թրամփը Twitter-ում գրառում էր կատարել. «Չնայած մամուլում բացասական covfefe-ին…», եւ չէր ավարտել միտքը։ Հավանաբար, նա նկատի է ունեցել coverage բառը՝ լուսաբանում: Թվիթը մնացել է մի քանի ժամ, որից հետո հեռացվել է: Այդ խորհրդավոր բառն այսօր ԱՄՆ նախագահի Twitter-ում ամենահայտնի հեշթեգն է


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Covfefe


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon