Թրամփը կորոնավիրուսի թեամայով «մի փոքր բարկացած» է Չինաստանի վրա

Աշխարհ 23.03.2020   09:31   154

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով «մի փոքր բարկացած» է Չինաստանի վրա, գրում է The Straits Times-ը։

«Որքան էլ հարգեմ Չինաստանին և նախագահ Սի Ծինփինին, անկեղծ ասած, մի փոքր բարկացած եմ Չինաստանի վրա: Նրանք պետք է պատմեին մեզ համավարակի վաղ փուլի մասին»,-ասել Է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ նախագահը կորոնավիրուսը «չինական վարակ» է անվանել, թեև ավելի վաղ նման ձևակերպումը քննադատվել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։

Թրամփը նաև Չինաստանին նաև քննադատել է ամերիկյան օգնությունից հրաժարվելու համար, որը նրա խոսքով՝ «ազգային հպարտության դրսևորում է»։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը Չինաստանի իշխանություններին մեղադրել էր կորոնավիրուսի բռնկման մասին միջազգային հանրությանը ժամանակին չտեղեկացնելու համար՝ նշելով, որ «աշխարհը մեծ գին է վճարում» դրա պատճառով: 



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon