Թրամփը կոչ է արել բոյկոտել Twitter-ն ու Facebook-ը

Աշխարհ 09.06.2021   18:15   48

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել երկրներին հետևել Նիգերիայի օրինակին և արգելել Twitter և Facebook սոցցանցերը։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

«Մեծաթիվ երկրներ պետք է արգելեն Twitter-ն ու Facebook-ն այն բանի համար, որ նրանք թույլ չեն տալիս ազատ և բաց խոսել․ բոլոր ձայները պետք է լսելի լինեն։ Ովքե՞ր են նրանք, որ բարի ու չար թելադրեն, եթե անձամբ չար են։ Հավանաբար, ինքս պետք է այդպես վարվեի, երբ նախագահ էի»,-ասել է Թրամփը։

Նա պարզաբանել է, որ իր նախագահության ժամանակ չի կարողացել արգելափակել այդ հարթակները Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մշտական զանգերի և Սպիտակ տուն ընթրիքի գալու պատճառով։ Ցուկերբերգը, Թրամփի խոսքով, մշտապես գովել է իրեն։

Հունիսի 5-ին հայտնի էր դարձել, որ Նիգերիայի կառավարությունը դադարեցրել է Twitter-ի աշխատանքը երկրում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցցանցը ջնջել է նախագահի գրառումն ու 12 ժամով արգելափակել նրա օգտահաշիվը։


 Պիտակներ
         Twitter, Facebook


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb