Թրամփը կմասնակցի Սպիտակ տան Հարավային բացատում այսօրվա միջոցառմանը

Աշխարհ 10.10.2020   14:00   41

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որի մոտ ավելի վաղ նոր տիպի կորոնավիրուս Էր հայտնաբերվել, հոկտեմբերի 10-ին ելույթ կունենա Սպիտակ տան Հարավային բացատում կայանալիք միջոցառմանը: Այդ մասին Է վկայում պետության ղեկավարի գրաֆիկը, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միացյալ Նահանգների ղեկավարի ելույթը նվիրված կլինի երկրում «օրենքի եւ կարգ ու կանոնի պահպանման համար խաղաղ բողոքներին», նշված Է փաստաթղթում: Ավելի վաղ Հարավային բացատում հանրության առջեւ ելույթ ունենալու Թրամփի պլանների մասին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ:

Թրամփը, հեռուստաընկերության տվյալներով՝ հավաքվածներին ճառով կդիմի Սպիտակ տան պատշգամբից: Դա կդառնա նրա առաջին հրապարակային ելույթը նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո: ԱՄՆ-ի նախագահի բուժող բժիշկ Շոն Քոնլին ավելի վաղ նշել Է, որ Թրամփի մոտ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության սաստկացման նշաններ չեն դիտվում: Նրա կարծիքով՝Թրամփն ինչպես երեւում Է, հոկտեմբերի 10-ին կդադարի կորոնավիրուսով շրջապատողներին վարակելու վտանգ ներկայացնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb