Թրամփը «հրաժեշտ» է տվել Բրիատանիայի դեսպանին

Աշխարհ 09.07.2019   13:24   79
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանի գաղտնի գրագրության հրապարակումից հետո ծավալված սկանդալը նոր զարգացումներ է ստանում։

euronews-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է բրիտանացի դեսպան  Քիմ Դեռոչի՝ իրեն և իր վարչակազմին տված գնահատականներին։

«Ես քննադատել եմ այն, թե ինչպես են Բրիտանիան և Մեյը լուծում  Brexit-ի հետ կապված իրավիճակը, ես Մեյին խորհուրդներ եմ տվել, թե դա ինչպես պետք է կազմակերպել, բայց նա այլ կերպ որոշեց։ Ես գաղափար չունեմ, թե ով է այդ դեսպանը, բայց մենք հաստատ այլևս չենք ցանկանում նրա հետ գործ ունենալ։ Մանավանդ որ այդ երկիրը նոր վարչապետ է ունենալու։ Լավագույն հուշեր են մնացել իմ այցից և թագուհու հետ շփումներից»,-հայտարարել է Թրամփը։

Բարձրաստիճան դիվանագետը նախագահ Թրամփին անվանել էր «չարակամ», Սպիտակ տանը տիրող իրավիճակը՝ «քաոսային», իսկ տնտեսական որոշումները որակել էր որպես «համաշխարհային առևտուրը վտանգող»։

Դաունինգ-սթրիթը, ի պատասխան տեղի ունեցածի՝ հայտարարել է, թե արտահոսքը հազիվ թե նպաստի երկկողմ հարաբերություններին, և դեսպանը լիովին վայելում է կառավարության ու վարչապետի աջակցությունը։ Բրիտանական դիվանագիտության ղեկավար Ջերմի Հանթը հայտարարել է,թե չի բացառում, որ արտահոսքը «թշնամական պետության» ձեռքի գործն է՝ «հակերային գրոհի արդյունքում»։

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon