Թրամփը հրաժարվել է կուսակցություն հիմնելու մտադրությունից

Աշխարհ 25.01.2021   16:04   47

Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ  Թրամփը հրաժարվել է երկրում երրրորդ խոշոր քաղաքական կուսակցությունը հիմնելու գաղափարից: 

Թրամփի քաղաքական խորհրդական և նախընտրական շտաբի պետ Ջեյսոն Միլլերի խոսքերով ՝«Թրամփը հստակ հասկացրել է, որ կօգնի 2022-ին հանրապետականներին՝ Ներկայացուցիչների պալատ և Սենատ ձևավորելու հարցում»: Միլլերը նշել է, որ դրանից բացի, այլ բան չի պլանավորվում:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, իր աղբյուրներին հղում անելով, գրել էր, թե Թրամփը մտադիր է սեփական քաղաքական ուժ հիմնել՝ «Հայրենասիրական կուսակցություն» անվամբ:

 


 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb