Թրամփը հանձնարարել է բարձրացնել չինական ապրանքների մաքսատուրքերը

Աշխարհ 11.05.2019   12:35   139
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է բարձրացնել ևս 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար մաքսատուրքերը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հայտարարությունը։

«Այսօր ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով բարձրացվել են մոտ 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը՝ հասցնելով 10-ից մինչեւ 25%-ի։ Նախագահը նաև հանձնարարել է սկսել մաքսատուրքերի բարձրացման գործընթացը Չինաստանից մնացյալ ապրանքների ներկրման համար, որը գնահատվում է մոտ 300 մլրդ դոլար»,-հայտարարել է Լայթհայզերը։

Նա նաև նշել է, որ առավել մանրամասն ինֆորմացիա կհրապարակվի երկուշաբթի։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը մտադիր են շարունակել առևտրային բանակցությունները՝ չնայած չինական ապրանքների համար սահմանված ամերիկյան մաքսատուրքերին։  Թրամփը նշել էր, որ մաքսատուրքերը կարող են հանվել կամ չհանվել՝ կախված բանակցությունների ընթացքից։

Թրամփը մայիսի 5-ին հայտարարել էր, որ մայիսի 10-ից ամերիկյան մաքսատուրքերը կբարձրացվեն, քանի որ Չինաստանի հետ առևտրատնտեսական բանակցությունները դանդաղ են ընթանում։

Մայիսի 7-ին Լայթհայզերը հայտարարել էր, որ Պեկինը հեռանում է առևտրային հարցերով խորհրդակցությունների ընթացքում ավելի վաղ ձեռքբերված համաձայնություններից, և պնդել, որ մայիսի 10-ին մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon