Թրամփը գիտակցել է իր պարտությունը․ Axios

Աշխարհ 10.11.2020   10:59   30

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականների հետ քննարկում է 2024 թվականին կրկին առաջադրվելու հնարավորությունը: Այդ մասին Axios պորտալին հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ:

Պարբերականը գրում է, որ քաղաքական գործիչը գիտակցել է իր պարտությունը նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում, չնայած որ նա շարունակում է պնդել հակառակը: Բացի այդ, Թրամփը սկսել է մտածել 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

ԱՄՆ Սահմանադրությունը թույլ է տալիս նախագահին, որը չի վերընտրվել, չորս տարի անց կրկին առաջադրվել:


 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb