Թրամփը երկարաձգել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 11-ը

Աշխարհ 01.10.2020   17:20   30

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանաձև է ստորագրել ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 11-ը երկարաձգելու մասին, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադդադ Դիրը:

«Նախագահ Դոնալդ Թրամփը բանաձև է ստորագրել կառավարության ֆինանսավորումը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը երկարաձգելու մասին», - գրել է Դիրը Թվիթերում:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատին, ընդունել էր միջանկյալ բյուջե մինչև դեկտեմբերի 11-ը, ինչը կանխելու է կառավարության շաթդաունը:

Ըստ ԱՄՆ նախագահի ներկայացրած 2021 թվականի դաշնային բյուջեի նախագծի՝ գալիք տարվա բյուջեն ենթադրում է 4,8 տրիլիոն դոլար ծախսեր:



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb