Թրամփը չի մասնակցի Դավոսի ֆորումին

Աշխարհ 11.01.2019   12:55   535

«Bloomberg»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում կայանալիք ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտնել է թվիթթերյան իր միկրոբլոգում։
Որպես պատճառ Թրամփը նշել է ԱՄՆ-ի ներքին խնդիրները, մասնավորապես բյուջեի չընդունման հետևանքով կառավարության աշխատանքի մասնակի կանգը, ինչպես նաև սահմանին անվտանգությանն առնչվող իրավիճակը։
Նա ներողություն է խնդրել համաժողովի կազմակերպիչներից իր «շատ կարևոր» այցը չեղարկելու համար։ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին ամերիկյան պատվիրակության կազմը կգլխավորի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։
Այս տարի համաժողովը կանցկացվի «Դավոսի ոգին» խորագրի ներքո։ Պաշտոնապես Դավոս-2019-ի թեման ձևակերպված է այսպես՝ «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»:
Ֆորումն ակնկալում է ավելի քան 2500 հյուրի մասնակցություն:
 



 Պիտակներ
         Թրամփ, Դավոսի ֆորում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon