Թրամփը` Պուտինի, Սի Ցզինպինի, Էրդողանի մտավոր ունակությունների մասին

Աշխարհ 23.07.2020   13:31   253

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ, Չինաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին, Սի Ցզինպինին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է սուր միտք ունեցող մարդիկ։

FoxNews-ի հետ հարցազրույցում նա հերթական անգամ կասկած է հայտնել առ այն, որ առաջիկա ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենը հաղթանակի դեպքում լավ նախագահ կդառնա։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Բայդենը պետք է մտավոր ունակությունների ստուգման թեստ անցնի։ Թրամփն ընդգծել է, որ հաշվի առնելով օտարերկրյա առաջնորդների որակները՝ ԱՄՆ նախագահ պետք է լինի սուր միտք ունեցող մեկը։

«Կարող եմ ասել, որ Սին սուր միտք ունի, նախագահ Պուտինը սուր միտք ունի, Էրդողանը սուր միտք ունի։ Չի կարելի, որ մեզ մոտ լինի մեկը, ում մասին հնարավոր չի լինի ասել դա 100 տոկոսով»,-նշել է նա։

Նա հավելել է, որ անձամբ հաջողությամբ անցել է շատ բարդ IQ թեստ։



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb