Թրամփն Իրանին Է մեղադրել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված գրոհի մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված հարձակման ետեւում կանգնած Է Իրանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
«Բաղդադում մեր դեսպանությունը կիրակի օրը հարվածներ Է ստացել մի քանի հրթիռներով: Երեք հրթիռներ չեն կարողացել մեկնարկել: Կռահեք, թե որտեղից են դրանք եղել. Իրանից: Այժմ մենք խոսակցություններ ենք լսում Իրաքում ամերիկացիների վրա նոր հարձակումների մասին»,-գրել Է Թրամփը Twitter-ում: «Մի քանի բարեկամական խորհուրդ՝ Իրանին. եթե թեկուզ մեկ ամերիկացի սպանվի, ես պատասխանատվությունը կդնեմ Իրանի վրա: Լավ մտածեք»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:
Ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Բաղդադում ամերիկյան դեսպանության վրա իրականացված գրոհի մեջ մեղադրանքները, դրանք համարում Է չհիմնավորված: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Ինչպես արդեն քանիսց հայտարարվել Է, Իրանը հերքում Է դիվանագիտական եւ բնակելի օբյեկտների վրա հարձակումները»,-հայտարարել Է Խաթիբզադեն՝ մեղադրանքները համարելով «չհիմնավորված եւ շինծու» եւ ԱՄՆ-ին ու ամերիկյան դաշնակիցներին մեղադրելով սադրանքի մեջ:
Նա Թրամփին խորհուրդ Է տվել «Սպիտակ տանն իր վերջին օրերին ձեռնպահ մնալ բացասական լարվածությունից, ինչպես նաեւ վտանգավոր արկածախնդրությունից» եւ «արդարացում գտնել ավելի ճշմարտանման սցենարներում իրենց ինտրիգների համար»: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Բաղդադի «կանաչ գոտին» դեկտեմբերի 20-ին ենթարկվել Է հրթիռակոծման: Այսպես, ըստ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության, արձակվել են առնվազն երեք հրթիռ եւ արկեր, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Նմանատիպ նյութեր