Թրամփին իմփիչմենթի ենթարկելու բանաձևը ներկայացվել է Սենատ

Աշխարհ 26.01.2021   12:17   58

BBC.ru-ի փոխանցմամբ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու բանաձևը ներկայացրել է Սենատ:

Թրամփը մեղադրվում է ապստամբություն հրահրելու հոդվածով: Սենատը hետաքննությունը կսկսի փետրվարի 9-ին: Վարույթը կարող է զրկել Թրամփին երբևէ նախագահի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Սա Թրամփին իմփիչմենթի ենթարկելու արդեն երկրորդ գործընթացն է: Նախորդ անգամ Թրամփը մեղադրվում էր իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու համար: Այդ ժամանակ նախագահն արդարացվեց:


 Պիտակներ
         իմփիչմենթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb