Թրամփի թեկնածությունն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի

Աշխարհ 09.09.2020   19:24   46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման նրա նախաձեռնությունից հետո մի քանի շաբաթ անց, փոխանցում է Fox News-ը։ 

Այս առաջարկով է հանդես եկել Նորվեգիայի խորհրդարանի անդամ Քրիսթիան Թիբրինգ-Գյեդեն։

«Կարծում եմ, որ Թրամփը ավելին է արել պետությունների միջեւ խաղաղության հասնելու փորձերում, քան խաղաղության մրցանակի հավակնորդների մեծ մասը»,- հայտարարել է նորվեգացի խորհրդարանականը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նոբելյան կոմիտեին հղած իր նամակում Թիբրինգ-Գյեդեն նշում է, որ Թրամփի վարչակազմն առանցքային դերակատարում ունի Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների ստեղծման գործում։

«Քանի որ ակնկալվում է, որ Մերձավոր Արեւելքի մյուս երկրները կհետեւեն ԱՄԷ-ի օրինակին, այդ համաձայնագիրը կարող է դառնալ այն շրջադարձային պահը, որի շնորհիվ Մերձավոր Արեւելքը կվերածվի համագործակցության եւ բարգավաճման տարածաշրջանի»,- շեշտվում է նորվեգացի խորհրդարանականի նամակում։



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb