Թրամփի փաստաբանի գործընկերը 1 մլն դոլար է ստացել Ռուսաստանից

Աշխարհ 12.12.2019   20:09   483

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիի գործընկեր Լև Պառնասն ընթացիկ տարվա սեպտեմբերին 1 մլն դոլար է ստացել ռուսական հաշվեհամարից: Այս մասին գրում է bloomberg.com-ը՝ մանրամասնելով, որ գումարը ստանալուց մեկ ամիս հետո ամերիկյան իշխանությունները Պառնասին մեղադրել են օտարերկրյա ծագում ունեցող գումարներն ամերիկյան քաղաքական արշավներում օգտագործելու համար:

Դատախազությունը նշել է, որ Պառնասը խոշոր վճարման մասին դաշնային իշխանություններին ոչինչ չի հայտնել:

Աղբյուրը նկատում է, որ 1 մլն դոլար վճարումը նոր խորքային հարցեր է առաջացնում, թե Պառնասն ու իր գործընկեր Իգոր Ֆրումանն ինչ բնույթի աշխատանք են կատարել և ում համար:
Նշվում է, որ Պառնասն ու Ֆրումանն աշխատել են Ուկրաինայի կառավարության մեկ կամ մի քանի պաշտոնյաների համար, և նրանց գործունեությունն ուղղված է եղել Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի պաշտոնից հեռացմանը: 



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon