Թրամփի իմփիչմենթի երկրորդ դատական քննությունը հետաձգվել է

Աշխարհ 27.01.2021   14:40   77

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի երկրորդ դատական քննությունը տեղի կունենա հաջորդ ամիս։

Նման համաձայնության են եկել Սենատում Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, հայտնում է BBC news-ը։

Դեմոկրատները երկուշաբթի Սենատ կուղարկեն «ապստամբություն հրահրելու» մասին մեղադրանքը:

Սակայն գործի քննությունը չի մեկնարկի մինչև փետրվարի 8-ը՝  Թրամփի պաշտպաններին հնարավորություն ընձեռելով երկու շաբաթ կառուցել իրենց պաշտպանությունը։ Դեմոկրատները Թրամփին մեղադրում են հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի շենքի վրա գրոհը հրահրելու համար։

 


 Պիտակներ
         Թրամփի իմփիչմենթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb