Թրամփի համար անհասկանալի է «Մակաբույծները» ֆիլմի «Օսկար» ստանալը

Աշխարհ 21.02.2020   10:23   353

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհասկանալի է համարում հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմի այս տարի «Օսկար» ստանալը, փոխանցում է AFP-ն:

«Որքա՞ն վատն էր այս տարի «Օսկարի» մրցանակաբաշխությունը»,- հարցրել է Թրամփը Կոլորադոյի Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքում կայացած մարդաշատ հանրահավաքի ժամանակ: «Մենք բավականաչափ խնդիրներ ունենք Հարավային Կորեայի հետ առեւտրի հարցում: Իսկ նրանց մրցանակ են տալիս` որպես լավագույն ֆիլմ: Արդյո՞ք դա լավ է: Չգիտեմ»:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ժամանակն է վերադարձնել դասական ֆիլմերը Հոլիվուդի ոսկե դարից ՝ նշելով «Քամուց քշվածները» և «Բուլվար Սանսեթ» ֆիլմերը:



 Պիտակներ
         «Մակաբույծները»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon