Թրամփ. «Թույլ չեմ տա Իրանին միջուկային զենք ունենալ»

Աշխարհ 20.05.2019   10:10   352
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի տված հարցազրույցում հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել՝ միաժամանակ ընդգծելով, թե չի ցանկանում պատերազմ սկսել։

«Ես չեմ ուզում պատերազմել։ Ես այն մարդը չեմ, ով ցանկանում է  պատերազմի մեջ մտնել, որովհետև պատերազմը կործանարար է, պատերազմը մարդկանց է սպանում։ Բայց լինում են իրավիճակներ՝ Իրանի նման, երբ չի կարելի թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ. դա պարզապես չի կարելի թույլ տալ»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ կցանկանար խուսափել պատերազմի հետ կապված ծախսերից։ 

Թրամփը նորից Իրանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ես դուրս եմ եկել Իրանի հետ միջուկային գործարքից, եվ պետք է ասեմ, որ պատկերացում չունեի, որ նա նույնպես կհրաժարվի։ Դա լիովին ամայացրել է երկիրը տնտեսության տեսակետից»,- ասել է նա։



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon