Թրամփ. «Կորոնավիրուսով հիվանդանալն օրհնություն է Աստծո կողմից»

Աշխարհ 08.10.2020   17:27   47

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձով դիմել է ամերիկացիներին՝ հայտնելով, որ կորոնավիրուսով հիվանդանալն իր համար «օրհնություն էր Աստծո կողմից»: Թրամփը դեռ չհաստատված Ռեջեներոն դեղամիջոցն անվանել է «բուժում» և խոստացել, որ այդ դեղամիջոցի հարյուր հազարավոր դեղաչափեր ամերիկացիներին կտրամադրի անվճար:

«Երբ հիվանդանոց ընդունվեցի, լավ չէի զգում: 24 ժամ անց ես հրաշալի էի զգում: Ուզում եմ, որ բոլորը ստանան նույն բուժումը, ինչ ձեր նախագահը, որովհետև ես հրաշալի եմ զգում, կատարյալ: Կարծում եմ՝ Աստծո կողմից օրհնություն էր, որ ես հիվանդացա: Դա ծպտյալ օրհնություն էր»,- ասել է Թրամփը:

Նա նաև ասել է, որ դեղամիջոցը կտրամադրի անվճար, որովհետև դա ամերիկացիների մեղքով չի եղել, այլ Չինաստանի: Թրամփը ևս մեկ անգամ հայտարարել է, որ «Չինաստանը կվճարի այն բանի համար, թե ինչ է արել աշխարհին»:

 



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb