Թրամփ․ «Ես շատ ավելի հարուստ եմ, քան մարդիկ կարծում են»

Աշխարհ 22.11.2019   19:02   228
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մինչ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները հրապարակել իր ֆինանսական հաշվետվությունը։

Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: 

Թրամփն ընդգծել է, որ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը ղեկավարում էր «Ռուսաստանի հետ Թրամփի թիմի՝ դավադրության մեջ մտնելու» վերաբերյալ հետաքննությունը, ուսումնասիրել է նախագահի ամբողջ ֆինանսները և հարկային փաստաթղթերը, սակայն «ոչինչ չի գտել»:

«Նման բան դեռ երբեք չէր պատահել նախկին նախագահների հետ: Այն, ինչ նրանք անում են, անօրինական է: Սակայն ես մաքուր եմ, և երբ ընտրություններից առաջ հրապարակեմ իմ ֆինանսական հաշվետվությունը (դա իմ որոշումն է), պարզ կդառնա, որ ես շատ ավելի հարուստ եմ, քան մարդիկ կարծում են, և դա լավ է»,-գրել է ԱՄՆ նախագահը Twitter-յան իր էջում:



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon