Թրամփ․ «ԱՄՆ-ն կկրճատի իր զորակազմն Աֆղանստանում»

Աշխարհ 04.08.2020   19:14   163

 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգներն ամերիկացի զինծառայողների թվաքանակը Աֆղանստանում մոտ ժամանակներս կկրճատի մինչեւ չորս հազար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք շատ կարճ ժամանակաշրջանում (զորակազմի թվաքանակը) կկրճատենք մինչեւ ութ հազար, այնուհետեւ կկրճատենք մինչեւ չորս հազար: Մենք այժմ բանակցություններ ենք վարում»,-ասել Է Թրամփը Axios պորտալին տված հարցազրույցում:

Նա չի ճշտել, թե հատկապես երբ տեղի կունենա զորակազմի կրճատումը: «Շատ շուտով»,-խոստացել Է Թրամփը՝ հրաժարվելով նշել կոնկրետ ժամանակային շրջանակներ: Լրագրողի այն հարցին, թե որքան կլինի զորակազմի թվաքանակն Աֆղանստանում ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրությունների ժամանակ, Թրամփը պատասխանել Է, որ այն կկազմի, «հավանաբար, 4-ից մինչեւ 5 հազար»:


 Պիտակներ
         ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb