Թրամփ․ «ԱՄՆ-ն համար առաջինն է տիեզերքում»

Աշխարհ 21.01.2020   16:45   164

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ն անվանել է «համար առաջինը տիեզերքում» և խոստացել է միլիարդավոր դոլարներ վերադարձնել երկրին` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողով կատարելիք այցից հետո: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ուղևորվում եմ Դավոս` Շվեյցարիա, որպեսզի հանդիպեմ համաշխարհային և բիզնեսի առաջնորդներին և լավ քաղաքականություն ու միլիարդավոր դոլարներ վերադարձնեմ ԱՄՆ-ին: Մենք հիմա համար առաջինն ենք տիեզերքում»,- գրել է Թրամփը:

Համաշխարհային տնտեսական համաժողովը շվեյցարական Դավոսում տեղի կունենա հունվարի 21-24-ը: 



 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon