Թրաֆիքինգի մեղադրանքով ամուսիններ են կալանավորվել

Օրենքի ուժով 11.06.2019   10:48   184
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները. վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

Երևանի չափահաս բնակիչը 2019թ. մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2018 թվականից ամուսիններն իրեն առաջարկել են Երևան քաղաքի Աբովյան փողոցում վաճառել անձեռոցիկներ, ինչից հետո, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով, վերցրել են այդ կերպ վաստակած ողջ գումարը և նույն եղանակով հարկադրել են մինչ 2019թ. մայիս ամիսն զբաղվել այդ աշխատանքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ ամուսինները՝ ծնված 1976 և 1970թթ., Երևան քաղաքի երեք, այդ թվում՝ մուրացկանությամբ զբաղվող՝ Երևան քաղաքի երկու բնակիչների վիճակի խոցելիությունն օգտագործելով, ինչպես նաև՝ վերջիններիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսի սպառնալիքներով նրանց ենթարկել են թրաֆիքինգի. նրանց ներգրավել են հարկադիր աշխատանքի մեջ, կազմակերպել նրանց կողմից անձեռոցիկների մանրածախ առևտուրն ու մուրացկանությունը և վերցրել այդ կերպ «վաստակած» գումարները:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 43-ամյա տղամարդուն և 49-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` վիճակի խոցելիությունն օգտագործելով, ինչպես նաև առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսի սպառնալիքներով երկու և ավելի անձանց թրաֆիքինգի՝ շահագործման ենթարկելու դեպքերի համար: Ամուսինների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         թրաֆիքինգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon