Թույլատրվել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «Թիմ»-ի համակենտրոնացումը

Իրադարձային 10.07.2020   15:50   183

ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Հանձնաժողովից հայտնում են՝ միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել։

Հիշեցնենք, որ «Թիմ» ընկերությունը «Յուքոմ» ընկերությունից հեռացած Եսայան եղբայրներն են հիմնադրել։



 Պիտակներ
         «ՎԵՈՆ Արմենիա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb