Թութանհամոնի դամբարանը վերականգնել և բացել են այցելուների համար

Աշխարհ 26.01.2019   19:00   303

Թութանհամոնի դամբարանը գրեթե 100 տարի առաջ՝ 1922-ին հայտնաբերվել էր Հովարդ Քարտերի արշավախմբի կողմից և ակնթարթորեն դարձել ամենահայտնի եգիպատական տեսարժան վայրը: Նման ուշադրությունը սկսել է վտանգի տակ դնել դամբարանի և արտեֆակտների պահպանությանը, գրում է Daily Mail-ը:

Նախ այցելուները շնչում են, ինչով ավելացնում են դամբարանի ներսում ածխածնի երկօքսիդի և խոնավության պարունակությունը: Երկրորդ՝ նույն այցելուները ֆիզիկապես վնասում են պատերը և որմնանկարները: Եվ երրորդ՝ կոշիկների փոշին ծածկում է արտեֆակտները, իսկ մշտական մաքրումը կարող է վնասել դրանք:

Վերականգնման ընթացքում մաքրել են պատերը և նկարները, ինչպես նաև կլիմայի վերահսկման սենսորներ տեղադրել: Թութանհամոնի մումիան այժմ պահվում է առանց թթվածնի ապակե արկղում: Այցելուների երթուղիները վերանայվել են, որպեսզի ապագայում նվազագույնի հասցնեն վնասները:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon