Տուսկը կոչ է արել օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Աշխարհ 16.04.2019   12:49   118
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը,Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում սկսելով իր ելույթը, կոչ Է արել Եվրամիության բոլոր երկրներին օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կցանկանայի ֆրանսիական ամբողջ ազգի հետ համերաշխության խոսք ասել, նաեւ՝ որպես Գդանսկի բնակիչ, քաղաք, որը 90 տոկոսով ավերվեց և հետո վերականգնվեց: Դուք ևս կվերականգնեք ձեր տաճարը: Ստրասբուրգից՝ ԵՄ-ի ֆրանսիական մայրաքաղաքից, ես կոչ եմ անում ԵՄ-ի բոլոր 28 երկրներին՝ մասնակցել այդ գործին: Ես գիտեմ, որ Ֆրանսիան ինքը կարող Է դա անել, սակայն այստեղ խոսքը չի վերաբերում միայն նյութական օգնությանը»,- հայտարարել Է Տուսկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տուսկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon