Տուսկն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հարցը

Իրադարձային 10.07.2019   14:54   91
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Դոնալդ Տուսկը նշեց, որ ԵՄ-ը քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստակամ է շեշտադրումներ անել մարդասիրական խնդիրների վրա: Եվրոպական խորհրդի նախագահը նշեց, որ իրենք կիսում են Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների հետ կապված:

«Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղությանը, իրական բանակցություններին: Հակամարտությունը ռազմական լուծում չունի և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին:

Եվրամիությունը շարունակում է լիաթոք օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և արդար ու տևական հանգուցալուծում գտնելու շեշտադրությանը՝ ելնելով Հելսինկյան հիմնարար ակտի եզրափակիչ դրույթներից: Եվրամիությունը սատարում է խաղաղության կառուցման գործողություններին, պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստող միջոցներին»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ասաց Դոնալդ Տուսկը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տուսկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon