Թուրքիայում վաճառքի է հանվել հայ ճարտարապետի կառուցած բաղնիքը

Աշխարհ 26.11.2019   14:28   114
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ). գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի քաղաքացիները բացասաբար են արձագանքել 437 տարվա արժեքավոր հնություն ունեցող այդ բաղնիքի վաճառքին և ընդգծել, որ այն պիտի վերականգնել, այլ ոչ թե վաճառել: 

Աղբյուրի փոխանցմամբ` հնամենի բաղնիքի ներսն ավերված է և օգտագործվում է որպես ավտոտեխսպասարկման կենտրոն: Նշվում է, որ 1582թ. Օսմանյան սուլթան Մուրադ 3-րդի մայրը ճարտարապետ Սինանին պատվիրել է կառուցել այդ բաղնիքը:

1947թ. Այաքափը բաղնիքը  սկսել է օգտագործվել որպես փայտանյութի պահեստ: Այժմ բաղնիքի որոշ մասեր աղբակույտերով են լցված: Չնայած պատմական բաղնիքի տանիքը և պատերի մի մասը քանդված են, այնուամենայնիվ, այն շարունակում է պահպանել երբեմնի շքեղ տեսքը:

 



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon