Թուրքիայում քրդամետ կուսակցության 5 պատգամավորների դեմ հետաքննություն է սկսվել

Աշխարհ 24.02.2021   11:14   47

Վանի հանրապետական դատախազությունը «թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությունը, պետական կառույցներին վիրավորելու», «հանրության շրջանում թշնամանք և ատելություն սերմանելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել մեջլիսի 5 պատգամավորների դեմ։

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Բերդան Օզթյուրքը մեղադրվել է հունվարի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների համար։ Իսկ ԺԴԿ-ականներ Սեզաի Թեմելլին, Մուազզեզ Օրհան Ըշըքը, Թայիփ Թեմելը և Մուրաթ Սարըսաչը՝ սոցիալական ցանցերում իրենց կատարած հրապարակումների համար։

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ համապատասխան գործերը Վանից ուղարկվել են Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության խորհրդարանական հանցանքների հետաքննության բյուրո։


 Պիտակներ
         քրդամետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb