Թուրքիայում քարայծը ներխուժել է մզկիթ

Աշխարհ 05.06.2020   21:45   342

Թուրքիայում զավեշտալի դեպք է գրանցվել։ Քարայծը ներխուժել է Ադըյաման նահանգի Թութ շրջանի Թեփեջիք գյուղի մզկիթներից մեկը։ 
Նշվում է, որ գյուղին հարակից լեռներից իջնելով, քարայծը նախ մտել է մզկիթի բակ, ապա ներխուժելով մզկիթ, բարձրացել է երկրորդ հարկ։ 
Գյուղացիներն այդ ամենը նկատելով, փորձել են քարայծին հեռացնել մզկիթից։ Մեծ դժվարությամբ է անվտանգության աշխատակիցներին հաջողվել բռնել քարայծին։

Գյուղացիները լուսանկարվել են քարայծի հետ և լուսանկարները հրապարակել սոցցանցերում։ 
 



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb