Թուրքիայում փոքր ԱԹՍ-ների համար մինի հրթիռներ են արտադրում

Աշխարհ 17.05.2021   15:44   126

Թուրքական «Troy Teknoloji Savuma» ընկերությունը ստեղծել է մինի հրթիռներ, որոնք կարելի է ինտեգրել մինի և միկրո անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ): Նշվում է, որ 170մմ երկարություն և 40մմ տրամաչափ ունեցող հրթիռը նետվում է 550մմ երկարությամբ հրթիռանետից:

Մեկ հրթիռի քաշը մեկանգամյա օգտագործման հրթիռանետի հետ միասին կազմում է 500գ.: Երկու կիլոմետր առավելագույն կրակային հեռահարություն ունեցող մինի հրթիռի արդյունավետ կրակային հեռավորությունը 100-500 մետր է: 

Հրթիռի պայթյունի ազդեցության գոտին 12մ շառավիղ ունի:

Նախատեսված է մարդկային ուժի, ոչ զրահապատ կամ թեթև զրահապատ մեքենաների, շենքերի ու փոքր պատերի խոցման համար: Կարող է տեղադրվել նաև անօդաչու  անվարորդ ցամաքային մարտական մեքենաների վրա


 Պիտակներ
         հրթիռներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb