Թուրքիայում պարետային ժամ կմտցվի

Աշխարհ 18.11.2020   16:30   37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանգստյան օրերին COVID-19 համաճարակի պատճառով պարետային ժամ մտցնելու և սրճարաններն ու ռեստորանները փակելու մասին:

«Կորոնավիրուսի դեպքերի աճի հետ կապված՝ նախարարների կաբինետի նիստում որոշվեց փակել սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև մասնակի պարետային ժամ մտցնել հանգստյան օրերին», - լրագրողներին ասել է Էրդողանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայում Covid-19 համաճարակը հասել է իր երկրորդ առավելագույն կետին: 


 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb