Թուրքիայում ոստիկանները անչափահաս քուրդ տղային ստիպել են ողջ օրը կարդալ պետական օրհներգի տեքստը

Աշխարհ 15.01.2021   21:11   75

Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում ձերբակալված քուրդ անչափահասին իրավապահները հարկադրել են մի ամբողջ օր անդադար բարձրաձայն կարդալ Թուրքիայի օրհներգը՝ «Անկախության քայլերգը»։

Հունվարի 9-ին փողոցում ապօրինաբար ծխախոտ վաճառելու պատճառով ձերբակալված 15-ամյա Դ․ Է․-ն ավելի ուշ դատարանի կողմից ազատ է արձակվել։

Սակայն տղայի մայրը, ում անունը թուրքական մամուլն անվտանգության նկատառումներով չի հրապարակել, պատմել է, որ ոստիկանները սպառնացել են իր որդուն։

«Տղաս այքան շատ էր կարդացել հիմնը, որ երբ տուն եկավ, կոկորդը չորացել էր և խոսել չէր կարողանում» , - պատմել է նրա մայրը։

Բացի այդ՝ ոստիկանները նաև սպառնացել են, որ ամեն շաբաթ տղային նոր առաջադրանք են տալու և եթե նա հրաժարվի դրանք կատարել, հետևանքներն իր համար ավելի վատ կլինեն։

Անչափահասի մայրը նշել է, որ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել որդուն սպառնացող անձանց դեմ։


 Պիտակներ
         քուրդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb