Թուրքիայում օրեցօր աճում են կորոնավարակից մահացության դեպքերը

Աշխարհ 25.09.2020   12:12   29

Թուրքիայում սեպտեմբերի 24-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 74 մարդ։

Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում, գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 113.317 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․721 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.241 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 271.964 մարդ, իսկ 1.573 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 309.790 և մահվան 7․785 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 9 մլն 721.687-ի։



 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb