Թուրքիայում միայն հուլիսին սպանվել է 36 կին

Աշխարհ 04.08.2020   09:38   114

Թուրքիայում միայն հուլիս ամսվա ընթացքում տղամարդկանց կողմից սպանվել են 36 կին, ևս 11 կին մահացած է գտնվել կասկածելի հանգամանքներում։ Այս մասին հայտնի է դարձել Թուրիքիայի «Վերջ՝ կանանց սպանությունների» պլատֆորմի կազմած զեկույցից, փոխանցում է ermenihaber-ը։

Նշվում է, որ այդ կանանցից 11-ը սպանվել է ամուսնու, 5-ը սիրած տվամարդու, 5-ը ծանոթ տղամարդու, 4-ը նախկին ամուսնու, 2-ը ազգականի, 2-ը նախկին ընկերոջ, 2-ը հոր, 2-ն էլ որդու կողմից։ Մնացյալ 3-ի սպանողները դեռևս հայտնի չեն։

Զեկույցում ներկայացված են նաև սպանությունների պատճառները։ Ըստ այդմ՝ 5 կնոջ սպանություն նյութական պատճառներով է եղել, 13 կին սպանվել է ամուսնուց ապահարզան պահանջելու և հաշտությունը մերժելու պատճառով։ Մյուս 18 կանանց սպանությունների հստակ պատճառները դեռևս հայտնի չեն։



 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb