Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 5.000-ի

Աշխարհ 24.06.2020   11:28   151

Թուրքիայում հունիսի 23-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 27 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 

Նախարարը նշել է, որ 1 օրում արված 42․982 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.268 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 27 դեպք, իսկ ապաքինման 1.315 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 162.848 մարդ, իսկ 893 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 190․165, իսկ մահվան 5․001 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3.029.635-ի։ 



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb